Թուրքիայում 3 գեներալներ ազատ են արձակվել


12:50 , 16 նոյեմբեր, 2017

Թուրքիայում ազատ են արձակվել 3 գեներալներ, ովքեր ձերբակալվել էին անցած տարվա հուլիսի 15-ին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեղադրանքով։

Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ազատ արձակվածներն են բրիգադի գեներալներ Մուրատ Յայգընը և Ջալալադին Չոբանը, բրիգադի ծովակալ Էրջան Ինջեօղլուն։

Նոյեմբերի 15-ին կայացած դատավարության ժամանակ Անկարայի ծանր հանցագործությունների դատարանը որոշել էր կալանքից ազատել գեներալներին։