Yerkir.am-ը գրում է.
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Հայաստան կայցելի նոյեմբերի 21-ին:Այդ մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նշել է , որ նախատեսված է Լավրովի հանդիպումը ՀՀ ԱԳՆ ղեկավարի և ՀՀ նախագահի հետ:
Այցը նվիրված է ռուս-հայկական դիվանագիտական հարաբերություների հաստատման 25-ամյակին:
Զախարովայի խոսքով` նախատեսվում է խորհրդատվությունների 2018-2019 թվականների պլանի ստորագրում ՌԴ ԱԳՆ-ի և ՀՀ ԱԳՆ-ի միջև:
Երկկողմ հարաբերույթուններից բացի կողմերը կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում` ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները: