10:40 , 16 նոյեմբեր, 2017
«Հայաստանի ազգային պատկերասրահը դատի է տվել ՀՀ ֆինանսների Նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությանը՝ պահանջելով անվավեր ճանաչել իր դեմ կայացված ակտը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարվա մայիս և ապրիլ ամիսներին ՀՀ ֆինանսների նախարարությունը ստուգումներ է իրականացրել Հայաստանի ազգային պատկերասրահում, հայտնաբերել, որ պետական բյուջեից հատկացված գումարները ճիշտ ճանապարհով չեն օգտագործվել, կամ այլ նպատակների համար պետք է օգտագործվեին հատկացված գումարները, ինչը չի իրականացվել, և ըստ այդմ՝ համապատասխան ակտ է կայացրել: Ու հիմա Հայաստանի ազգային պատկերասրահը պետք է վերականգնի ֆինանսների նախարարության կողմից տրամադրած գումարը, որը ըստ մեզ հասած լուրերի՝ կազմում է մոտ 40 միլիոն դրամ:
Բայց քանի որ պատկերասրահի ղեկավարությունը համամիտ չէ նախարարության այս որոշման հետ, դիմել է դատարան՝ պահանջելով կայացված ակտերն անվավեր ճանաչել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաև, որ պատկերասրահը, մինչ դատարան դիմելը, բազմաթիվ փորձեր է արել՝ հաշտություն գտնելու համար նախարարության հետ, սակայն նախարարությունը համառ է գտնվել և հաշտության չի գնացել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: