«Հրապարակ». Արտաշատի քաղաքապետը նոր կարգեր է սահմանել. երբ ինքը մուտք գործի քաղաքապետարանի շենք, բոլոր աշխատակիցները պետք է ոտքի կանգնեն


09:30 , 16 նոյեմբեր, 2017
«Արտաշատի ընտրություններում ընտրող­ների 25 տոկոսի վստահությանն արժանացած քաղաքապետ Կարեն Բենիամինյանը նոր կարգեր է սահմանել քաղաքապետարանում: Նա հրահանգել է, որ երբ ինքը մուտք գործի քաղաքապետարանի շենք, աշխատասենյակներ, բոլոր աշխատակիցները ոտքի կանգնեն: Նրա շրջապատում կարծում են, որ երիտասարդ քաղաքապետին այդքան «ինքնավստա­հություն» ներշնչել են ընտրությունների արդյունքները: Նա կարծում է, որ ինքը մի­այն իր ջանքերով ընտրված քաղաքապետ է, և ՀՀԿ-ականները մատը մատին չեն խփել: Ի դեպ, ընտրություններից երկու օր հետո Բենիամինյանն Արտաշատի «Արա­րատ» ռեստորանում իր հասակակիցների, յուրայինների հետ հաղթանակի խնջույք է կազմակերպել և կենացի ժամանակ ակ­նարկել, որ ստացած ձայները միայն իրենն են, ոչ մեկը՝ ոչ մարզպետը, ոչ ՀՀԿ մարզա­յին կառույցը դրանում մաս չունեն»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: