Հայաստան կայցելի Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարը


23:50 , 15 նոյեմբեր, 2017
Նոյեմբերի 16-18-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Բրազիլի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրան, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Բրազիլի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրաին կընդունի Հանրապետության Նախագահը։

Նոյեմբերի 17-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Ալոիզիո Նունես Ֆերեիրաի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։