Հունաստանում հեղեղումներն առնվազն երեք մարդու կյանք են խլել


21:40 , 15 նոյեմբեր, 2017

Aysor.am-ը գրում է.

Աթենքի արվարձաններում տեղատարափներից առաջացած հեղեղումները երեք մարդու զոհվելու պատճառ են դարձել, գրել է Kathimerini թերթը, հայտնում է РИА Новости-ն:

Բոլոր զոհերն ապրում էին Հունաստանի մայրաքաղաքից հյուսիս-արևմուտք ընկած Մանդրա քաղաքում: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ փոթորիկը Հունաստանի արևելյան մասի կղզում մոլեգնել է նոյեմբերի 13-ին: Նախօրեին  իշխանություններն արտակարգ դրություն են սահմանել Սիմի կղզում, որտեղ տարերքի պատճառով վնասվել են բնակելի շինություններ և խախտվել էլեկտրամատակարարումը: Հրատարակությունը հայտնել Է, որ մեծ թվով մարդիկ իրենց տներն ու ավտոմեքենաները չեն կարողանում լքել ջրի հորձանքի պատճառով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։