Մերիլին Մենսոնը Ջոնի Դեպի մասնակցությամբ ևս մեկ տեսահոլովակ է թողարկել


21:20 , 15 նոյեմբեր, 2017

Մերիլին Մենսոնը նոր տեսահոլովակ է թողարկել Kill4me երգի հիման վրա, որում նկարահանվել է դերասան Ջոնի Դեպը: Հոլովակը հրապարակվել է երաժշտի յութուբյան ալիքում:

Kill4me-ն ընդգրկված է Մենսոնի տասներորդ՝ Heaven Upside Down ալբոմում, որը թողարկվել է հոկտեմբերի 6-ին:

Նշենք, որ սա Մենսոնի առաջին տեսահոլովակը չէ, որում Դեպը նկարահանվել է: Հոկտեմբերին դերասանը նկարահանվել է Say 10 տեսահոլովակում: