Գիտնականներն արդարացրել են գեր մարդկանց


00:00 , 16 նոյեմբեր, 2017

Գիտնականներն ապացուցել են, որ սննդի ավելորդ օգտագործումը և ֆիզիկական ծանրաբեռնվածության պակասը ճարպակալման 100%-անոց պատճառ չեն: Համապատասխան ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Դյուկի ամերիկյան համալսարանի կայքում:

Հետազոտողները եկել են եզրակացության, որ անկիրին-B սպիտակուցի հատուկ տարբերակի կրողները ենթակա են ավելորդ քաշի վտանգին՝ չնայած ճիշտ կենսակերպին: Մկների վրա կատարված փորձերի արդյունքում պարզվել է, որ մի շարք դեպքերում կենդանիների ճարպային բջիջները գլյուկոզան ավելի արագ են ներծծել, քան անհրաժեշտ է: «Եթե սրան ավելացնենք փոփոխվող մարսողությունը և ճարպերի բարձր պարունակությամբ սննդակարգը, ճարպակալումը դառնում է գործնականում անխուսափելի»,- պնդում են գիտնականները:

Ըստ կենսաբանների՝ անկիրին-B-ն մեր նախնիներին հնարավորություն է տվել էներգիա պահեստավորել սովի դեպքում, իսկ ժամանակակից պայմաններում սննդի բավարարության դեպքոմ այն կարող է ճարպակալման պատճառ դառնալ: