Զորավարժություններ` Ադրբեջանում


17:20 , 15 նոյեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Ադրբեջանում նոյեմբերի 16-ին զորքերի օպերատիվ պատրաստման շրջանակում կմեկնարկեն հրամանատարաշտաբային ռազմական խաղերը. հայտնում է АПА-ն:

Խաղերի հիմնական նպատակն է ժամանակակից համազորային գործողությունների իրականացման բարդ խնդիրների լուծման շրջանակում կառավարման մարմինների և զորքերի փոխգործակցության մակարդակի կատարելագործումը: 

Հրամանատարաշտաբային ռազմական խաղերը կտևեն մինչև նոյեմբերի 20-ը: