Կուզեի՞ք ամուսնանալ Ձեր սիրելի աստղի հետ. այս 10 իրական պատմությունները կօգնեն Ձեզ հավատալ դրա հավանականությանը:
1. Էնն Հեթուեյ և Ադամ Շուլման
Այս գեղեցիկ զույգն այժմ մեծացնում է որդուն: Զույգն ամենևին էլ էքսցենտրիկ պատմություն ունեցող զույգի չի հիշեցնում, սակայն հավատարիմ երկրպագուներին հայտնի է, որ Էնն Հեթուեյն ու Ադամը ծանոթացել են խնջույքի ժամանակ` այնպիսի պահի, երբ դերասանուհին ծանր դեպրեսիայի մեջ էր, քանի որ բաժանվել էր նախկին սիրեցյալից, ում դատապարտել էին 5 տարի ազատազրկման: Դերասանուհուն այս փուլում աջակցում էր նրա երկրպագու Ադամ Շուլմանը: Ժամանակի ընթացքում նա կարողացավ գրավել գեղեցկուհու սիրտը, իսկ 2012 թվականին նրանք ամուսնացան:
2. Քեթի Հոլմս և Թոմ Քրուզ
Քեթի Հոլմսը չէր էլ կարող պատկերացնել, որ կդառնա Թոմ Քրուզի երրորդ կինը: Նրանք ունեցան թանկարժեք հարսանիք, շուտով ունեցան դուստր, սակայն դերասանները, միևնույն է, բաժանվեցին:
3. Մեթ Դեյմոն և Լուսիանա Բարոսո
Հայտնի դերասանն ապագա կնոջ հետ ծանոթացավ Մայամիի ռեստորաններից մեկում, որտեղ նա մատուցողուհի էր աշխատում: Նրանց միությունը Հոլիվուդում ամենաամուրներից մեկն է համարվում:
4. Ռիզ Ուիզերսփուն և Ջիմ Տոտ
Հայտնի դերասանուհի Ռիզ Ուիզերսփունը լքեց ամուսնուն` Ռայան Ֆիլիպին: Նրա ճակատագիրն ընթացավ նոր սցենարով, երբ նա մինչև ականջների ծայրը սիրահարվեց իր գործակալության քասթինգի մենեջերին, ով նրա երկրպագուն էր: Արդյունքում նրանք ամուսնացան, իսկ հետո դերասանուհին նրան երեխա պարգևեց, ով իր համար արդեն երրորդն էր:
5. Նիկոլաս Քեյջ և Էլիս Քիմ
Երկրպագուհու հետ սիրավեպ սկսել է նաև դերասան Նիկոլաս Քեյջը: 2005 թվականին նա ապագա կնոջը տեսնում է ռեստորաններից մեկում, որտեղ վերջինս աշխատում էր: Զույգի հարաբերությունները զարգացան կասկածելի թափով. շատ չանցած՝ Քիմը Քեյջի հետ հայտնվեց կարմիր գորգի վրա: Ավելի ուշ Էլիս Քիմը դարձավ դերասանի կինն ու երեխա ունեցավ: Ինչևէ, մի տարի առաջ զույգը հայտարարեց ամուսնալուծության մասին:
6. Մարջորի Բրիջես Վուդս և Սթիվ Հարվի
Ավելի արտասովոր դուրս եկավ Սթիվ Հարվիի պատմությունը, ով աղջկա հետ ծանոթացել է իր համերգի ժամանակ` դեռ 1990 թվականին, երբ երկրպագուհին մոտեցել է նրանից ստորագրություն վերցնելու, իսկ աստղը կատակել է, որ կամուսնանա նրա հետ: Այդպես էլ եղավ. Հարվին ու Մաջորի Բրիջես-Վուդսն ամուսնացան 2007 թվականին:
7. Ջոն Տրավոլտա և Քելլի Փրեսթոն
16 տարեկանում Քելլին դարձավ Ջոն Տրավոլտայի ֆանատն ու հույս ուներ, որ մի օր կկարողանա ծանոթանալ նրա հետ: Բայց դրա համար աղջիկը գնացել է ակտիվ քայլերի: Տրավոլտային տեսնելու համար նա գնաց «Էքսպերտներ» ֆիլմի քասթինգին, իսկ արդեն 2 տարի անց Ջոն Տրավոլտան ու Քելլի Փրեսթոնն ամուսնացան:
8. Ջուլյա Ռոբերտս և Դեննի Մոդեր
Ջուլյա Ռոբերտսն իր սիրտը նվիրեց բացարձակապես ոչ աստղային տղամարդու: Նա որոշեց, որ իր համար լավագույն զուգընկեր կդառնա հասարակ օպերատորը, ում հետ ծանոթացավ «Մեքսիկացի» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Ռոբերտսն ու Մոդերն ամուսնացան, իսկ 2 տարի անց ունեցան երկվորյակների, 3 տարի անց էլ` որդի: Զույգը շատ երջանիկ է ու չի պատրաստվում ամուսնալուծվել:
9. Պատրիկ Դեմփսի և Ջիլլ Ֆինկ
Պատրիկ Ջեմպսիի ընկերուհի դարձավ գեղեցկության սրահից մի վիզաժիստ`Ջիլլ Ֆինկ անունով: Զույգը միացավ ամուսնական կապերով ու արդեն 3 երեխա ունի: 2015 թվականին նրանց մոտ առաջացան խնդիրներ, ինչի պատճառով Ջիլլը ցանկանում էր ամուսնալուծվել, սակայն դերասանին հաջողվեց համոզել նրան ամուսնությունը վերակենդանացնելու անհրաժեշտության մեջ:
10. Թարքան և Պինար Դիլեկ
Ով կարող էր մտածել, որ կուլիսների ետևում սովորական ծանոթությունը կվերածվի 8 տարվա հարաբերությունների, իսկ հետո` ամուսնության: Մեկ տարի առաջ հայտնի երգիչ Թարքանն ամուսնացավ Պինար Դիլեկի հետ, որ շտապել էր նրա մոտ` ետնաբեմ` ծանոթանալու համար: