Բելգիան Իսպանիային չի արտահանձնի Կատալոնիայի նախկին ղեկավարին. Պուչդեմոնի փաստաբան


13:40 , 15 նոյեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավարի փաստաբանը հայտարարել է, որ Բելգիան Իսպանիային չի արտահանձնի Կարլես Պուչդեմոնին և նրա 4 գործընկերներին. հայտնում է РИА Новости-ն:

Պուչդեմոնը և Կատալոնիայի խորհրդարանի նախկին անդամները  Բելգիայում են: Նոյեմբերի 5-ին նրանք նքնակամ ներկայացել են Բրյուսելի ոստիկանական  բաժանմունք: Դատավորը որոշել է ազատ արձակել նրանց մինչև լուծվի արտահանձնման հարցը:

Պաշտոնյաներին ձերբակալելու մասին որոշում նոյեմբերի 3-ին կայացրել է Իսպանիայի Ազգային դատական պալատի դատավորը:

Կատալոնիայի և Իսպանիայի հարաբերությունները լարվեցին անկախության հանրաքվեից հետո, որի արդյունքները Իսպանիան չճանաչեց: