Ուսանողների հետ տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկանության գործողությունները համաչափ էին. Օսիպյան


13:10 , 15 նոյեմբեր, 2017

Aysor.am-ը գրում է.

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կարծում է, որ այսօր ուսանողների հետ տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկանության գործողությունները համաչափ էին։

Նա նշեց, որ բախման ժամանակ տուժել են ոստիկանները։

«Կան ոստիկաններ, ովքեր պատռվածքներ ունեն հագուստի», - ասաց նա։

Նրա խոսքով՝ ուսանողները իրավունք են խախտել՝ չնայած երթի խաղաղ բնույթին։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ