Նազենին, Սոֆին, Էրիկը, Արամ MP3-ն ու այլ հայտնիներ մասնակցել են «Հայ մայրեր»-ի գալա ընթրիքին


13:30 , 15 նոյեմբեր, 2017

«Հայ մայրեր» հասարակական կազմակերպության նախաձեռնած բարեգործական 3-րդ գալա ընթրիքը երեկ «Congress» հյուրանոցում համախմբել էր բազմաթիվ գործարարների, քաղաքական գործիչների, շոու-բիզնեսի և լրատվամիջոցների ներկայացուցիչների:

«5 տարի միասին» խորագրով միջոցառումը նպատակ ուներ կազմակերպության մշտական աջակիցներին և նոր բարերարներին ներկայացնելու կազմակերպության գործունեության բոլոր տարիների մանրամասն հաշվետվությունն ու կատարված աշխատանքը, ինչպես նաև պատմել 2018-ի ռազմավարության ու նպատակների մասին։

Երեկոյի ընթացքում տեղի ուեցավ աճուրդ-հանգանակություն, որի ժամանակ խաղարկվեցին զարդեր, ձեռագործ աքսեսուարներ, ինչպես նաև հայ դիզայներների կողմից պատրաստված հագուստի նմուշներ: Ստացված 6 միլիոն 258 հազար 500 դրամ հասույթը «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ն տրամադրելու է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների ու նրանց ծնողների կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրերին։

IMG (11)IMG (2)IMG (1)IMG (4)IMG (29)Երեկոն վարում էր Նազենի Հովհաննիսյանը, ով կազմակերպության գործունեության առաջին տարիներից եղել է երեխաների ու մայրերի կողքին ու ոգեշնչել նրանց: Նազենիին այս տարիները սովորեցրել են չհուսահատվել, լինել ուժեղ և օգնելով նաև օգտակար զգալ։ Նրա կարծիքով՝ ուրիշ բանաձև չկա բարի գործ անելու համար. «Նարինե Մանուկյանը կարողանում է դրական իմաստով վարակել այն որակյալ գործով և այն անհրաժեշտությամբ, որը կոչվում է բարեգործություն: Նա մանկական ուղեղային կաթվածով երեխաների խնդիրը ոչ միայն բարձրաձայնեց, այլև հասավ նրան, որ սկսեց լուծումներ: Եվ ահա ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին նրան միացանք մենք: Բոլորս, լինելով սովորական քաղաքացի ու մինչ այդ ծանոթ չլինելով խնդիրների առանձնահատկություններին, այսօր արդեն ավելի գրագիտորեն ենք մոտենում հարցին: Այստեղ միայն դոնորությունը չէ, որ բարեգործություն կարելի է անվանել, այլ այն, թե դու որքանով ես կարողանում օգտակար լինել՝ գտնելով այն բոլոր անհրաժեշտ թերապիաները, սարքավորումները, որոնք օգնում են երեխաներին ավելի ինքնուրույն կյանք ունենալու: Այս տարիներն ինձ տվեցին շատ լավ ընկերներ, քեզ մարդ զգալու ու առողջ զգալու ևս մեկ կարևոր փաստ ու տվեց այնպիսի ընկեր-ընտանիք, ինչպիսին է Նանան»:

IMG (25)IMG (26)IMG (28)IMG (9)IMG (19)«Հայ մայրեր» ՀԿ-ն ունի մանկական ուղեղային կաթվածով շուրջ 270 շահառու Հայաստանի բոլոր շրջաններից, որոնք բոլորն էլ անապահով ընտանիքներից են: Կազմակերպության հիմնադիր Նարինե Մանուկյանը հպարտորեն է թվում այն ձեռքբերումները, որոնց կարողացել են հասնել անդուլ ու նվիրված աշխատանքի շնորհիվ. «Տասնյակ  երեխաներ «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնում արել են իրենց առաջին քայլերը: Հավատացեք, դա ամեն ընտանիքի համար նոր ծնունդ է, երբ երեխաները սկսում են ապրել լիարժեք կյանքով: Մենք տարիների ընթացում տրամադրել ենք 500-ից ավելի օրթոպեդիկ կոշիկներ, որպեսզի երեխաների ոտնաթաթը ճիշտ ձևավորվի, ու դեֆորմացիաներ չլինեն, 200-ից ավելի հատուկ օրթոպեդիկ գույք՝ սայլակներ, կանգնակներ և այլն, ինչպես նաև 1700-ից ավելի բուժական վերականգնողական թերապիաներ: Ցանկությունը մեծ է կենտրոնի գործունությունը ընդլայնելու ու հասնելու նույնիսկ ամենահեռավոր մարզերը, որտեղ նույնպես կկարողանանք անվճար բուժական ծառայություններ ու վերականգնողական կուրսեր տրամադրել երեխաներին»: 

Ընթրիքի ընթացքում ներկաները դիտեցին երեխաների մասին պատմող ֆիլմ և ունկնդրեցին Սոֆի Մխեյանի, Արամ MP3-ի, Սևակ Խանաղյանի, Էրիկ Կարապետյանի կատարումները, ովքեր մշտապես եղել են կազմակերպության կողքին ու անշահախնդիր օգնել երեխաներին:

IMG (31)IMG (34)IMG (46)IMG (58)IMG (22)

Սոֆի Մխեյանը ևս կազմակերպության գոյության առաջին իսկ րոպեներից եղել է «Հայ մայրեր»-ի կողքին: Երգչուհու խոսքով՝ ինքն անմասն մնալ այս ամեն ինչից ուղղակի չի կարող. «Նարինեն իր ընտանքիով, իր տեսակով ու կազմակերպությամբ այնքան ուժ է տարածում, այնքան ոգի կա այս ամենում, որը խոսքով բարձրաձայնելն ու ասելը քիչ է: Մենք փորձում ենք ամեն կերպ լինել «Հայ մայրեր»-ի կողքին ու աջակցել, ինչով որ կարողանում ենք: Հուսով եմ, որ մենք մեր ներկայությամբ կարողանում ենք ինչ-որ բան տալ երեխաներին»:  

Կազմակերպությունը շուտով նաև գեղեցիկ ձիարշավարան կբացի, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխաները  կկարողանան ստանալ վերականգնողական բուժում՝ հիպոթերապիա: Հողակտորն արդեն գնել են, մնացած աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ է բարերարների աջակցությունը:  

IMG (54)IMG (53)IMG (56)IMG (55)IMG (43)IMG (51)IMG (49)IMG (41)IMG (57)IMG (40)IMG (45)IMG (38)IMG (35)IMG (12)IMG (18)IMG (13)IMG (5)

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Լուսանկարները՝ Շաքե Արմենի