«Ժամանակ». ««Ծառուկյան» դաշինքը պաշտոնապես պատերազմ հայտարարեց Կ. Կարապետյանի կառավարությանը


09:30 , 15 նոյեմբեր, 2017

«Ծառուկյան» դաշինքը երեկ պաշտոնապես պատերազմ հայտարարեց Կարեն Կարապետյանի կառավարությանը: Պատերազմի հայտարարման ֆորմալ առիթը «Առինջ մոլի» առեւտրականների բողոքն է:

Այսօրվանից խորհրդարանում սկսվում է 2018թ. բյուջեի նախագծի քննարկումը, եւ կարելի է չկասկածել, որ «Ծառուկյան» դաշինքը շարունակելու է գրոհը, որը կավարտվի բյուջեի նախագծի դեմ քվեարկությամբ: Որովհետեւ եթե կառավարությունը սպառել է իրեն, ապա այդ կառավարությունից պետք է ազատվել հնարավորինս շուտ, եւ ոչ թե թույլ տալ, որ նա շարունակի գործել նաեւ 2018թ.:

Հետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ականները որեւէ կերպ չփորձեցին պաշտպանել կառավարությանը»։

 Մանրամասները` թերթի այսօրվա համարում։