Այս կինը ցմահ բանտարկության է ենթարկվել 13 տարբեր մեղադրանքներով


07:30 , 15 նոյեմբեր, 2017
Բեվերլի Էլիթը ծնվել է 1968 թվականին: 1991 թվականին սկսել է աշխատել որպես մանկական բուժքույր: 58 օրվա ընթացքում նա սպանել է 4 երեխայի և հարձակվել ևս 9-ի վրա, որոնք մի կերպ են ողջ մնացել: Վաղ տարիներից կնոջ մոտ ախտանշվում էր Մյունհաուզենի սինդրոմ: Դա հոգեբանական խախտում է, որի ժամանակ հիվանդը ձևացնում է հիվանդություն կամ վնասվածք՝ ուշադրություն գրավելու համար: 1993 թվականին նրան մեղադրում են 13 հանցագործությունների համար և դատապարտում ցմահ բանտարկության, չնայած որ նա այդպես էլ չի խոստովանում մեղքը: