Մազերի խնամքի այս գաղտնիքի արդունքը կտեսնեք միանգամից


05:00 , 15 նոյեմբեր, 2017

Վաղուց հայտնի է, որ մեր մարմնի գեղեցկությանն ու թարմությանը նպաստում են հատկապես բնական հումքով միջոցները: Բնության բարիքներն ուղղակիորեն սնուցում են և նոր կյանք պարգևում: Բազմաքանակ բույսեր, մրգեր, հյութեր օգտակար են լինում մաշկի, եղունգների խնամքի ժամանակ:

Մազերը ևս բացառություն չեն: Այս տարբերակը, որ գրեթե ջանք չի պահանջում, միանգամից նոր կյանք կհաղորդի ձեր մազերին: Ուղղակի ձեր շամպունին ավելացրեք ընդամենը մեկ թեյի գդալ կիտրոնի քամած հյութ և դեղատնից գնած ալոեի ջուր, ապա սովորականի պես լվացեք մազերը: Առաջին իսկ կիրառումից հետո արդյունքը կհիացնի ձեզ: