Քրիս Քորնելը հետմահու «Խոստումը» երգի համար մարդու իրավունքների ոլորտի մրցանակ է ստացե


04:00 , 15 նոյեմբեր, 2017
tert.am-ը գրում է

Ամերիկացի երաժիշտ, Soundgarden ռոք խմբի առաջնորդ Քրիս Քորնելը հետմահու արժանացել է մարդու իրավունքների ոլորտում առաջին անգամ հանձնվող Promise Award մրցանակին:

Ինչպես գրում է Plasticosydecibelios.com-ը, մրցանակաբաշխության արարողությունն անցկացվում է նոյեմբերի 14-ին Լոս Անջելեսում: Քորնելին այս մրցանակաբաշխությանն առաջադրել է System of a Down հանրահայտ խմբի մենակատար, աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը:

Մրցանակը շնորհվում է «Խոստումը» երգի և փախստականների համար պայքարում Քորնելի կատարած աշխատանքի համար:

Հիշեցնենք, որ «Խոստումը» երգը հնչել է Հայոց ցեղասպանության մասին պատմող համանուն ֆիլմում: