Ապագայի մեքենան այսպիսին է լինելու


04:00 , 15 նոյեմբեր, 2017

Toyoda Gosei ընկերությունը, որը մասնագիտանում է Toyota մեքենաների պլաստմասե մասերի արտադրության մեջ, Տոկիոյում ներկայացրել է իր աննախադեպ Flesby II Concept ավտոմեքենան։ Մեքենայի յուրահատկությունն այն է, որ նա ամբողջովին պատրաստված է պլաստիկից։ Դա արված է հետիոտների համար առավելագույն պաշտպանություն ապահովելու համար։ Ինչպես պատմեց Toyoda Gosei պաշտոնական ներկայացուցիչը, մեքենան նախատեսվում է արտադրության հանել 2030 թվականին։ Կարևոր է նաև, որ Toyoda Gosei Flesby II Concept-ի արտադրության համար օգտագործվել է e-rubber նյութը, որը հոսանքի ազդեցության տակ կարող է փոխել իր տեսքը։