Փախուստ բանտից` իտալական ոճով


02:00 , 15 նոյեմբեր, 2017

Իտալական բանտերից մեկի երկու բանտարկյալներ օգտվեցին Հռոմի պապի այցից և փորձեցին փախուստ կազմակերպել: Հռոմի պապը, ըստ ծրագրի, նախատեսում էր ճաշկերույթ անապահով խավի ներկայացուցիչների, այսինքն՝ անտունների, աղքատների, փախստականների, իսկ վերջում՝ բանտարկյալների հետ: Ինչպես հայտնում է իտալական մամուլը, բանտարկյալների փախուստը միանգամից չեն նկատել: Տղամարդիկ, ժամանակին օգտվելով համընդհանուր խառնաշփոթից, բաց չեն թողել իրենց՝ ազատություն ստանալու շանսը: Ովքեր էին բանտարկյալները և ինչի համար էին հայտնվել բանտում, դեռ պարզ չէ: