Լոնդոնում ահաբեկչության կասկածանքով 14-ամյա աղջիկ է ձերբակալվել


02:00 , 15 նոյեմբեր, 2017

operativ.am-ը գրում է 

Լոնդոնում ձերբակալվել է 14-ամյա մի աղջիկ, ով կասկածվում է ահաբեկչություն պատրաստելու մեջ: 

Ինչպես հաղորդվում է, նրան ձերբակալել են Մեծ Բրիտանիայի հակաահաբեկչական օրենսդրությամբ ստեղծված ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները:

Իրավապահ մարմինների տվյալներով՝ աղջիկն օգնել է մի մարդու, ով ահաբեկչություն էր նախատեսել իրականացնել:

Այժմ բերման ենթարկված աղջիկը ոստիկանական բաժանմունքում է՝ նախնական կալանքի խցում: Այլ մանրամասներ չեն հաղորդվել: