Գերմանիայի ավտոաճուրդներից մեկում վաճառվում է Opel Omega GL 1992, որը հրաշալի պահպանվել է, քանի որ միշտ կանգնած է եղել ավտոտնակում։ Այն ընդամենը 705 կիլոմետր է քշվել։ Մեքենայի տերը, ով 1927 թվականին ծնված թոշակառու է, գնել է այն ու այդպես էլ չի օգտագործել, դրա համար էլ հիմա աճուրդով վաճառում է։ Ավտոմեքենան վաճառվում է 11.900 եվրոյով։