Գիտնականները մշակել են հագուստ՝ «կլիմատ կոնտրոլ» տեխնոլոգիայով


23:00 , 14 նոյեմբեր, 2017

«Ստենֆորդի համալսարանի (Կալիֆորնիա) գիտնականները մշակել են գործվածք, որն իդեալականորեն պահպանում է մաշկի ջերմաստիճանը՝ անկախ եղանակային պայմաններից»,- հայտնում է Science-ը։ Հագուստը կարված է այնպիսի գործվածքից, որը «հաշվի է առնում» մարդու մարմնի ջերմաստիճանը և հարմարվում շրջակա միջավայրի պայմաններին։

Փայլաթիթեղի հյուսվածքի հիման վրա ստեղծված երկկողմանի կտորը թույլ է տալիս ոչ միայն պահպանել ջերմությունը, այլև կանխել օրգանիզմի գերտաքացումը։

Ինչպես նշում են գիտնականները, հագուստի ստեղծման հարցում իրենց ոգեշնչել է սովորական խոհանոցային փայլաթիթեղը։

Ներկայումս համալսարանի հետազոտողները հագուստի արտադրողների հետ համատեղ անցել են հատուկ էներգաէֆեկտիվ տեքստիլի ստեղծման, որը հնարավոր կլինի դնել արդյունաբերական արտադրության մեջ։