Հայտնաբերվել է ցածր կալորիականությամբ դիետայի նոր օգտակարություն


20:00 , 14 նոյեմբեր, 2017

Մերիլենդում Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտի գիտնականները պարզել են, որ ցածր կալորիականությամբ դիետան վերացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի ախտանիշները: Այս մասին հայտնում է Science Alert պարբերականը:

Հետազոտության ընթացքում հիպերգլիկեմիայով՝ արյան մեջ շաքարի բարձր պարունակությամբ տառապող առնետներ են օգտագործվել: Պարզվել է, որ ածխաջրերի ցածր պարունակությամբ սննդակարգը նպաստել է կենդանիների արյան մեջ գլյուկոզայի մակարդակի արագ նվազմանը:

Մասնագետներն այդ արդյունքները բացատրում են կրծողների լյարդում գործող մի քանի մեխանիզմների համադրությամբ: Դիետան նվազեցրել է կաթնաթթվի, ամիանթթուների, գլիկոգենի և ճարպի քանակը, որոնք վերածվում են գլյուկոզայի: