Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 530-ի


18:40 , 14 նոյեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Իրանի և Իրաքի սահմանին գրանցված հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 530-ի. հայտնում է Интерфакс-ը: Ավելի քան 7 000 մարդ վիրավոր է:

Հիշեցնենք, որ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի էր ունեցել նոյեմբերի 12-ին: