Բարբին առաջին անգամ պաշտոնապես հիջաբով կլինի


17:30 , 14 նոյեմբեր, 2017

«Աշխարհի, թերևս, ամենահայտնի տիկնիկն արտադրող ամերիկյան Mattel ընկերությունը կթողարկի հիջաբ կրող առաջին Բարբին: Տիկնիկի վաճառքը կսկսվի հաջորդ տարի»,- հայտնում է Life-ը:

Տիկնիկը կթողարկվի ամերիկացի սուսերամարտիկ Իբթիհաջ Մուհամմադի պատվին, ով 2016 թ. առաջին կինն էր, ով Օլիմպիական խաղերում ԱՄՆ հավաքականի կազմում հանդես եկավ հիջաբով: Սպորտսմենուհին Instagram-ում հպարտորեն ցուցադրում է իր փոքր կրկնօրինակը: