Թուրք-մեսխեթցիներն` Անկարայի «ժողովրդագրական զենքը» Ջավախքում


12:26 , 14 նոյեմբեր, 2017

Թուրքիայի ԱԳՆ-ն`ԽՍՀՄ-ի թուրք-մեսխեթցիների արտաքսման 73-րդ տարելիցի հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ Անկարայի աջակցությունն է հայտնել թուրք-մեսխեթցիներին, այդ թվում պատմական հայրենիք վերադառնալու հետ կապված։
Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ աշխարհի 9 երկրներում թուրք-մեսխեթցիների թիվը հասնում է 500.000-ի և Անկարան նրանց ամեն տեսակի աջակցություն է ցուցաբերում։

Թուրք-մեսխեթցիներն Անկարայի այն դեմոգրաֆիկն «ռումբն» են, որոնց միջոցով Թուրքիան փորձելու է փոխել Ջավախքի դեմոգրաֆիկ, էթնիկ-կրոնական դեմքը`նրանց վերադարձը հայաբնակ Ջավախք հնարավոր է, եթե հաշվի առնենք թուրք-ադրբեջանական տանդեմի հզոր ազդեցությունն ու լծակներ վրացական իշխանությունների վրա`տնտեսական, էներգետիկ, ներդրումային և այլն։

Վրաստանում բնակվում է կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնքը, որը Բաքվի կողմից ազդեցության՝այս անգամ դեմոգրաֆիկ ազդեցության լծակ է: Ադրբեջանական իշխանությունները ներդրումներ են կատարում ադրբեջանաբնակ շրջաններոմ՝Քվեմո-Քարթլի և այլն, որպեսզի տեղի ադրբեջանցիները չարտագաղթեն, բնակվեն Վրաստանում, հետադարձ կապ պահպանեն Ադրբեջանի հետ՝կառուցվում են մզկիթներ, որպեսզի այդ բնակչության մեջ պահպանվի թյուրքական, իսլամական գաղափարախոսությունը, որն անհրաժեշտ պահին օգտագործվելու է թե տեղի հայերի դեմ՝Քվեմո-Քարթլիում կան նաև հայաբնակ գյուղեր կան, այնպես էլ ՀՀ-ի դեմ՝ադրբեջանաբնակ շրջանները սահմանակից են ՀՀ Լոռու ու Տավուշի մարզերին:

Վրաստանի բնակչությունը ծերանում է՝վրացիների մոտ ժողովրդագրական ճգնաժամ է, որը շուտով աղետի է վերածվելու: Թուրք-ադրբեջանական տանդեմն այդ ժամանակ օգտագործելու է թե արտագաղթը Ջավախքից՝այնտեղ թուրք-մեսխեթցիներ, մահմեդական աջարացիների, շինարարների անվան տակ ադրբեջանցիներ ու թուրքեր բնակեցնելով(Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարությամբ հիմնականում զբաղվում են ադրբեջանցիները, շուտով ՀԷԿ-րի կառուցման ծրագրեր են կյանքի կոչվելու) բնակեցնելով, ինչի հետևանքով ՀՀ-ի հյուսիսային սահմանների երկայնքով՝Աջարիայից, դեմոգրաֆիկ դեմքի փոփոխությունից հետո Ջավախքով մինչև ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլի ձգվելու է թյուրքական-մահմեդական առանցքը, այսինքն, ՀՀ-ի հյուսիսային դե-յուրե ՝հայ-վրացական սահմանը դե-ֆակտո վերածվելու է հայ-ադրբեջանա-թուրքական սահմանի:

Վրաստանի իշխանությունները դրան ոչնչով չեն կարող հակազդել, այդ թվում Թուրքիայի ու Ադրբեջանի ներդրումների պատճառով՝Թբիլիսին ընկնելու է մեծ կախվածության մեջ այդ երկու պետություններից ու սկսի գործել նրանց ուղեծրի, արտաքին քաղաքական ուղենիշների ներքո: