Ո՞րն է Ձեր իդեալական քաշը՝ կախված մարմնի կառուցվածքից ու հասակից. սանդղակ


10:30 , 14 նոյեմբեր, 2017

Մարմնի նորմալ քաշի պահպանումը նույնպես շատ կարևոր է ձեր առողջության համար։ Մենք եռանդուն ենք, աշխատունակ, լավ ենք զգում մեզ, հաճույք ենք ստանում կյանքից, եթե մեր մարմնի քաշը նորմայի սահմաններում է։ Մարմնի քաշի ավելացումն ու նվազեցումը կախված են ընդունվող սննդի կալորիականության և մարդու մարմնի կողմից ծախսվող էներգիայի հարաբերությունից։

Ավելորդ քաշը, ճարպակալումը նպաստում են շատ հիվանդությունների, օրինակ՝ սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի, լեղապարկի հիվանդությունների զարգացմանը։ Մյուս կողմից՝ նորմայից ցածր քաշը նույնպես ցանկալի չէ։ Դա կարող է որևէ հիվանդության կամ թերսնման նշան լինել, այսինքն՝ վկայել այն մասին, որ մարմինը չի ստանում բոլոր անհրաժեշտ սննդանյութերը։

Նայեք, թե որքան պետք է լինի քաշը.