«Ժողովուրդ». «Արմավիր» ՔԿՀ ղեկավարությունը գողականների համար արտոնյալ վիճակ է ստեղծում. նրանց այլ մասնաշենք է հատկացվել


09:40 , 14 նոյեմբեր, 2017
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների տեղափոխության գործընթաց է սկսվել: Մասնավորապես, ըստ մեզ հասած լուրերի, «Արմավիր» ՔԿՀ ղեկավարությունը որոշել է գողականների համար հատուկ շենք հատկացնել, մասնավորապես՝ 6-րդ մասնաշենքը տրվել է գողականներին, իսկ ահա 6-րդ մասնաշենքի դատապարտյալներին տեղափոխել են խիստ ռեժիմային կորպուս:
 
Ասել է, թե ՔԿՀ ղեկավարությունը գողականների համար արտոնյալ վիճակ է ստեղծում»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: