«Հրապարակ». Ֆինանսների նախա­րարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նոր պետ է նշանակվել. նոր խոսնակ ունի նաև սփյուռքի նախարարը


09:15 , 14 նոյեմբեր, 2017

««Շանթ», «Հանրային» հեռուստաընկերություններում, Վերահսկիչ պալատում աշխա­տած «Սպուտնիկ Արմենիա»-ի մեկնաբան Աննա Վարդանյանը նշանակվել է ֆինանսների նախա­րարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ: Ի դեպ, նա­խարար Վարդան Արամյանի մամուլի խոսնակը ևս Հանրայինի նախկին աշխատակից է՝ Լուսինե Մկրտչյանը: Նոր խոսնակ ունի նաև սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Մի շարք կա­ռույցներում աշխատած (կառավարություն, բնա­պահպանության նախարարություն, Փաստա­բանների պալատ), այժմ կայքի տնօրեն Հայկ Հակոբյանը նշանակվել է խոսնակ: ՓՊ-ից դուրս գալուց հետո նրա և որոշ փաստաբան­ների հակասությունները դեռ չեն հարթվել՝ նրա դեմ դատական հայցեր կան, ինքն էլ է դատի տվել փաստաբաններին, «Հրապարակն» էլ ներգրավել են որպես երրորդ անձ, քանի որ Արամազդ Կիվիրյանի հարցազրույցը մեր կայքում է հրապարակվել»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: