Ամերիկացիները չեն դադարում զարմացնել բոլորին


08:00 , 14 նոյեմբեր, 2017

Ամերիկացիները չեն դադարում զարմացնել բոլորին։ Այս անգամ զավեշտալի դեպքը գրանցվել է Արիզոնա նահանգում, որտեղ բուռն քննարկումների հերոս է դարձել մի մողես։ Սողունին ծառայության են վերցրել տեղի ոստիկանական բաժանմունքում։ Մողեսը նույնիսկ ոստիկանական նշան է ստացել։

Ոստիկանության նոր սպան զբաղվելու է շատ կարևոր գործերով։ Մողեսին սովորեցրել են հոտառությամբ գտնել թմրանյութերի որոշակի տեսակներ։ Ագամա կոչվող այս տեսակը, մասնագետների հավաստմամբ, յուրօրինակ հոտառություն ունի։