Հնդկաստանում միաչքանի այծ է ծնվել


07:30 , 14 նոյեմբեր, 2017

Հնդկաստանում միաչքանի այծ է ծնվել, որին շատերն ընկալել են որպես աստվածային պարգև։ Այծն ապրում է Ասսամ գյուղում։ Երբ կենդանին լույս աշխարհ եկավ, տերերը սարսափեցին և դիմեցին անասնաբույժի օգնությանը, ով ասաց, որ ձագուկը երկար չի ապրի։ Չնայած դրան՝ այծը կենդանի մնաց և այժմ վարում է բավականին աշխույժ կյանք։
Տեղի բնակիչները նրան վերաբերվում են որպես սուրբ կենդանու և համարում աստվածային պարգև։