Հրացանով զինված կատուն վախեցրել է Օրեգոն նահանգի բնակիչներին


06:30 , 14 նոյեմբեր, 2017
Օրեգոն նահանգի Նյուպորտա քաղաքի ոստիկանական բաժանմունքը տեղեկություն ստացավ հրացանով զինված կատվի մասին, որը նստած էր ծառին և ուսումնասիրում էր անցորդներին: Ոստիկանները հումորով վերաբերվեցին այդ լուրին, բայց ամեն դեպքում ուղևորվեցին դեպքի վայր: Հասնելով տեղ՝ հայտնաբերեցին կատվին, որն ամենևին էլ զինված չէր: Անցորդները կատվի կողքին գտնվող ճյուղը նմանեցրել էին հրացանի և խուճապի մատնվել:
Ոստիկանները, որոշելով կատակել, լուսանկարեցին կատվին և հրապարակեցին Facebook-ում հետևյալ գրառմամբ. «Խուճապը, որն առաջացել էր զինված կատվի պատճառով, անհիմն էր: Մենք կենդանուն շատ խիստ կերպով զգուշացրինք այլևս չհայտնվել հասարակական վայրերում հրազենի նմանվող իրերով»: