Կրակոցներ` ամերիկյան գիշերային ակումբում. կան զոհեր


19:24 , 13 նոյեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Անհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ Ատլանտա քաղաքի Underground Atlanta ակումբում, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, երկուսը` վիրավորվել. հայտնում է РИА Новости-ն:

Ոստիկանության տվյալների համաձայն`ակումբում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո տղամարդը կրակ է բացել իր հակառակորդների ուղղությամբ: Ոստիկանությունը որոնում է հանցագործին: