Սեքսը գրեթե երբեք սրտի կանգ չի առաջացնում. գիտնականներ


23:00 , 13 նոյեմբեր, 2017

Գիտնականները պարզել են, որ սեքսով զբաղվելը, չնայած տարածված պատկերացումներին, շատ հազվադեպ է առաջացնում սրտի կանգ և արյան շրջանառության համակարգի աշխատանքի այլ խնդիրներ: Այս մասին հայտնում է BBC-ն:

Հետազոտողներն այս եզրակացության են եկել ԱՄՆ հյուսիս-արելքում ապրող մոտ մեկ մլն մարդու առողջությանը 5 տարի հետևելուց հետո:

Պարզվել է՝ շատ հազվագյուտ դեպքերում է սրտի կանգին ինտիմ մտերմություն նախորդում: Սրտի 4557 նոպաներից միայն 34-ն է կապված եղել սեռական ակտի հետ: Այդպիսով՝ սրտի կանգի 0,7%-ը տեղի է ունենում սեքսի ժամանակ կամ դրա ավարտից մեկ ժամ հետո:

Միաժամանակ պարզվել է, որ սեքսի ժամանակ մահանալու ռիսկին ավելի շատ ենթակա են տղամարդիկ: