Քաղաքացիության դիմումների ընթացքի վերաբերյալ ծանուցման նոր հնարավորություն


16:42 , 13 նոյեմբեր, 2017

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Այսուհետ ՀՀ քաղաքացիություն ստանալու և ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումների ընթացքին անձը կարող է ծանոթանալ նաև էլեկտրոնային փոստի միջոցով, եթե դիմում հարցաթերթիկում նախօրոք լրացրել է այն։ Գործի ընթացքի վերաբերյալ ուղարկվում է 3 ծանուցում. 
1. Երբ քաղաքացիության վերաբերյալ գործը մուտքագրվել է Անձնագրային և վիզաների վարչություն,
2. Երբ դիմումների վերաբերյալ եզրակացությունները ուղարկվում են ՀՀ Նախագահի աշխատակազմ,
3. Երբ ՀՀ Նախագահի հրամանագիրը ՀՀ քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու վերաբերյալ, մուտքագրվում է Անձնագրային և վիզաների վարչություն։
___________________________________________________
Հիշեցնում ենք նաև, որ քաղաքացիության վերաբերյալ դիմումների ընթացքի վերաբերյալ անձը ծանուցվում է նաև բջջային հեռախոսահամարին ուղարկվող հաղորդագրության միջոցով։
Բացի այդ՝ անձը դիմումների ընթացքին կարող է ծանոթանալ նաև ՀՀ ոստիկանության www.police.am կայքի համապատասխան բաժնում՝ մուտքագրելով իրեն տրված անհատական ծածկագիրը, ինչպես նաև ծննդյան տարին, օրը և ամիսը։