Բառերը մեր կյանքում մեծ նշանակություն ունեն։ Դրանք նաև ունեն մեծ ուժ և ունակ են շատ բան փոխելու։ Այդ պատճառով ամեն անգամ, երբ ձեզ կայցելի այս մտքերից որևէ մեկը, անպայման ասեք դա բարձրաձայն։
Պետք չէ վախենալ այդ մասին ասելուց, մանավանդ երբ դա վերաբերում է մտերիմ մարդուն։ Հարաբերությունները պետք է պարզել որքան հնարավոր է շուտ, այլ ոչ թե կուտակել վիրավորանքը և սպասել պահին, թե երբ է ամեն ինչ ավարտվելու։
Նաև պետք չէ վախենալ սեփական սխալները խոստովանելուց և դա բարձրաձայնելուց։ Հավատացեք, այդ ունակությունը հարյուրավոր անգամներ կփրկի ձեր հարաբերությունները մտերիմների հետ։
Մենք շատ հաճախ համաձայնվում ենք, ուղղակի մեքենայորեն «այո» ենք պատասխանում առաջարկներին կամ խնդրանքներին։ Իսկ այժմ պետք է սովորել ասել «ոչ»։ Դա կփոխի ձեր կյանքը։ Մի համաձայնվեք ամեն ինչին։ Դա խլում է ձեզանից ձեր թանկարժեք ժամանակը և ուժերը…
Կարծիքը պետք է կարողանալ արտահայտել։ Եթե դուք ինչ-որ բանի հետ համաձայն չեք, եթե ինչ-որ բանում համոզված չեք, ասեք այդ մասին։ Մարդիկ պետք է իմանան, թե ում հետ գործ ունեն, ինչ սկզբունքների և համոզմունքների տեր մարդու։
Շարունակությունն՝ այստեղ։