Սուրենյանը ցույց է տվել Եվրոպայի խորը ձմեռն ու ասել, թե ինչ եղանակ է սպասվում Հայաստանում այս շաբաթ (Video)


11:40 , 13 նոյեմբեր, 2017

Արդեն մեկ շաբաթ է, որ եվրոպական երկրների մեծ մասում խորը ձմեռ է, ձյան առատ տեղումներ, բուք և տարվա այս ժամանակահատվածի համար բավականին ցածր ջերմային ֆոն։ Կովկասի տարածքում հակառակն է, տաք և չոր, օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 3-4 աստիճանով։ Առաջիկա 5 օրերին Հայաստանի տարածք եկող սառը օդային հոսանքների հետք անգամ չի նկատվում։ Միայն նոյեմբերի 14-ին կնկատվի ամպամածություն, իսկ 15-ից նորից երկինքը կպարզի, և օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
Տեսանյութ՝ Ավստրիա, 13․11․2017։