Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ Պուտինը կմասնակցի 2018-ի նախագահական ընտրություններին


10:30 , 13 նոյեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է մասնակցել 2018-ի նախագահական ընտրություններին: Այդ մասին РБК-ին հայտնել է դաշնային պաշտոնյան:

Պարբերականի աղբյուրների համաձայն`Պուտինը կարող է հայտարարել է այդ մասին ավելի վաղ, քան Դաշնային խորհուրդը կնշանակի ընտրությունները կամ դրանից անմիջապես հետո:Օրենքի համաձայն` նախընտրական արշավի մասին որոշումը պետք է կայացվեի դեկտեմբերի 7-17-ը:Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը ասել է, որ Պուտինն իր որոշման մասին կհայտնի դեկտեմբերի առաջին կեսին: Մեկ այլ սցենարի համաձայն` ՌԴ նախագահը առաջադրվելու մասին կհայտնի հունվաի սկզբին: