Արգենտինական ինքնաթիռը բախվել է դրոնին


08:00 , 13 նոյեմբեր, 2017
operativ.am-ը գրում է 

Արգենտինայի Բուենոս Այրեսի օդանավակայանում նոյեմբերի 11-ին  Aerolineas Argentinas ընկերության Boeing 737-800 ինքնաթիռը վայրէջք կատարելիս բախվել է դրոնին: Այս մասին հայտնում է Korrespondet.net-ը՝ հղում կատարելով La Nacion-ին:

Ինչպես հայտնում է ընկերությունը, ինքնաթիռը «աննշան վնաս է կրել»: Օդանավի ղեկավարը բացատրել է, որ դրոնը բախվել է ինքնաթիռի քթին: 

Քանի որ նմանատիպ հեռակառավարվող թռչող սարքերը օդանավակայանին մոտ օգտագործել չի կարելի, դեպքի առթիվ հետախուզություն է սկսվել: