«Հիմար մարդիկ չեն հասկանում, որ շատ խնդիրներ չեն լուծվի առանց Ռուսաստանի». Թրամփ


17:30 , 12 նոյեմբեր, 2017

Armtimes.com-ը գրում է.

Ռուսաստանի հետ պետք է համագործակցել մի շարք չափազանց կարեւոր հարցերի շուրջ: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական գագաթնաժողովից հետո, որտեղ նրան հաջողվել էր մի քանի բառ փոխանակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Սպիտակ տան ղեկավարի կարծիքով, այնպիսի խնդիրներն, ինչպիսիք են հյուսիսկորեական հարցի կարգավորումը, իրավիճակը Սիրիայում եւ Ուկրաինայում, ինչպես նաեւ համաշխարհային ահաբեկչությունը, չի կարելի լուծել առանց Ռուսաստանի մասնակցության, հաղորդում է Россия 24 հեռուստաալիքը:

Թրամփի խոսքերով, այս է պատճառը, որ ԱՄՆ-ը չի կարող թույլ տալ իրեն վատ հարաբերություններ ունենալ Մոսկվայի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։