Աշխարհի ամենաթանկարժեք պայուսակն աճուրդի է դրվել. ահա, թե ինչից է այն պատրաստված


03:15 , 12 նոյեմբեր, 2017

Գինեսի գրքի ամենագեղեցիկ ռեկորդը կարելի է համարել աշխարհի ամենաթանկարժեք պայուսակը (1001 Nights Diamond), որը ստեղծվել է Ռոբերտ Մուավադի կողմից։ 2010 թվականին այն վաճառել են 3.8 մլն դոլարով, և միայն հիմա է դրա տերը որոշել հրաժարվել ոսկերչական ստեղծագործությունից։ Աճուրդը կիրականացնի Christie’s –ը։

Պայուսակը պատրաստված է սրտի տեսքով՝ 18 կարատանոց ոսկուց և 4517 ադամանդներից, որից 105-ը դեղին են, 56-ը՝ վարդագույնը։ Պայուսակը ստեղծվել է 10 լավագույն ոսկերիչների ջանքերով։ Նրանք միասին աշխատել են 8800 ժամ։