Apple-ը խոստովանել է խնդիրների առկայությունը՝ կապված iPhone X-ի էկրանի հետ


00:35 , 12 նոյեմբեր, 2017

Apple կորպորացիան խոստովանել է խնդիրների առկայությունը՝ կապված iPhone X-ի սենսորային էկրանի հետ, որոնց պատճառով սմարթֆոնը դադարում է ցուրտ եղանակին արձագանքել հպումներին։ Ընկերությունը ծրագրում է մոտ ժամանակներս շտկել այդ թերությունը, հայտնում է The Loop պարբերականը։

Apple-ում իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն են արել Reddit-ի օգտատիրոջ բողոքից հետո։ Նրան աջակցել են iPhone X-ի այլ տերեր։

«Մենք տեղյակ ենք դեպքերի մասին, երբ iPhone X-ի էկրանը ժամանակավորապես դադարում է արձագանքել հպումներին՝ կտրուկ ցուրտ միջավայր անցնելուց հետո։ Վայրկյաններ անց էկրանը կրկին դառնում է լիովին պատասխանական։ Խնդրի լուծումը կլինի սմարթֆոնի հաջորդ թարմացումների հանձնարարություններից մեկը»,-հայտնել են ընկերությունում։