Երեք ամերիկացիներ ավելի հարուստ են, քան ԱՄՆ բնակչության կեսը


22:44 , 11 նոյեմբեր, 2017

Երեք ամենահարուստ ամերիկացիների՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի, Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսի և ներդրող Ուորեն Բաֆեթի համընդհանուր կարողությունն ավելին է, քան ԱՄՆ բնակչության աղքատ կեսի (160 մլն մարդ) ընդհանուր կարողությունը։ Այս մասին ասվում է Քաղաքական հետազոտությունների ամերիկյան ինստիտուտի հետազոտությունում։

Համաձայն Forbes-ի վարկանիշի՝ վերոնշյալ գործարարների ընդհանուր կապիտալը գնահատվում է 250 մլրդ դոլար։ Զեկույցում նշվում է, որ ԱՄՆ-ի ամենահարուստ 25 միլիարդատերերի (այդ թվում՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի և Google-ի ստեղծողներ Լարի Փեյջի և Սերգեյ Բրինի) կարողությունը գնահատվում է 1 տրիլիոն դոլար։

«Ամերիկյան միջին ընտանիքի կարողությունն առանց մեքենայի արժեքը հաշվելու գնահատվում է 80 հազար դոլար։ Հարուստների և աղքատների միջև ճեղքն աճում է»,- փաստում են փորձագետները։