NASA-ի աստղաֆիզիկոսները նշել են Անտարկտիդայի սառույցների հալվելու պատճառը


22:30 , 11 նոյեմբեր, 2017

«Անտարկտիդայի սառույցների հալվելու պատճառներից մեկը կարող է լինել մանթիայի տաքացած շերտի՝ պլյումի ազդեցությունը: Բարձր ջերմաստիճանով և ճնշումով այդպիսի հատվածներից մեկը գտնվում է Մերի Բերդ Հողի շրջանում»,- հայտնում է The Independent-ը:

Տարածքը հայտնաբերվել է, երբ գիտնականներն իրենց ենթադրությունները համեմատել են տիեզերական արբանյակների միջոցով ստացված տվյալների հետ:

Հետազոտողներին զարմացրել է սառույցի շերտի տակ բարձր ջերմաստիճանը պահպանելու մանթիայի պլյումի ունակությունը: