«Ցերեկային» վերքերը ավելի արագ են բուժվում. կենսաբաններ


23:00 , 11 նոյեմբեր, 2017

Քեմբրիջի մոլեկուլյար կենսաբանության լաբորատորիայի բժիշկները մի շարք փորձերի արդյունքում պարզել են, որ օրվա ցերեկային ժամերին ստացած վերքերն ավելի արագ են բուժվում, քան գիշերը ստացած վերքերը: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Գիտնականներն այս եզրակացությանն են հանգել՝ դիտարկելով 118 հիվանդների այրվածքների ապաքինման գործընթացը:

Կենսաբանների դիտարկմամբ՝ «գիշերային» այրվածքների բուժման համար պահանջվել է միջինը 28 օր, իսկ «ցերեկայինների» համար՝ 17 օր:

Գիտնականների կարծիքով՝ վերականգնման տարբեր արագությունը կարող է բացատրվել բջիջների՝ տարբեր արագությամբ վերականգնմամբ, իսկ բջիջները ցերեկվա ժամերին ավելի արդյունավետ են գործում: