Ինչ ազդեցություն են ունենում շոգեբաղնիքները կյանքի տևողության վրա


22:00 , 11 նոյեմբեր, 2017

Պարբերական այցելությունները շոգեբաղնիքներ նվազեցնում են մի շարք հիվանդությունների հավանականությունը և դրականորեն են ազդում կյանքի տևողության վրա: Այս մասին ասվում է Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի բժիշկների հետազոտության մեջ: Հետազոտությունը հրապարակվել է The Conversation գիտական պարբերականում:

Գիտնականները նման եզրակացության են հանգել՝ 24 տարի հետևելով Ֆինլանդիայից և Մեծ Բրիտանիայից 1620 տղամարդկանց առողջական վիճակին:

Բժիշկները եզրակացրել են, որ պարբերական այցելությունները շոգեբաղնիքներ 50 տոկոսով նվազեցնում են արյան բարձր ճնշման ռիսկը, բարելավում են արյան շրջանառությունը, պակասեցնում թոքաբորբի և շնչառական այլ հիվանդությունների դեպքերը: