Մինչև տարեվերջ պանրի գնի 20 տոկոս աճ կլինի. Պանրագործների միության նախագահ


13:00 , 11 նոյեմբեր, 2017

Aysor.am-ը գրում է.

Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ այս տարին նախորդ տարիների համեմատ չորային է եղել, կաթն էլ՝ սակավ, հետևաբար, հնարավոր է պանրի գնի աճ։

«Այս տարին նախորդ ստանդարտ տարիների համեմատ կթի աճը մեկ ամիս ուշ է սկսել։ Բացի դրանից, տարին առանձնահատուկ չորային է եղել։ Այն բարձրավանդակներում, որտեղ ընդհանրապես խոտը չէր չորանում, նույնիսկ այդ հատվածներում խոտի չորացում է նկատվել, ինչն անմիջապես կապ ունի կթի արդյունավետության, քանակի հետ։ Այս երկու գործոնները բերել են նրան, որ կաթի ծավալները համեմատաբար ավելի քիչ է եղել», - ասաց Արմեն Գիգոյանը

Պնդումները, թե անասնագլխաքանակ է արտահանվել, մորթ է եղել, ըստ Գիգոյանի, չէին կարող մեծ ազդեցություն ունենալ, եթե չլինեին բնակլիմայական անբարենպաստ պայմանները։

Քանի որ կաթը սակավ է եղել, բնականաբար, քիչ կլինի նաև պանիրը։

«Խոսքը մոտավորապես 20 տոկոսի մասին է, բայց սա իր ազդեցությունն ունենալու է գնի վրա։ Գնային տատանումները կարող են լինել մոտ 30 տոկոս, այժմ էլ գների աճ նկատվում է։ 1700-1800 դրամանոց պանիրներն արդեն դարձել են 2000 դրամ։ Աճը կա և տենդենցը նկատվում է, մինչև տարեվերջ կունենանք միգուցե 20 տոկոսի աճ, բայց չեմ կարծում, թե 30 տոկոսի շեմը կանցնի», - նշեց Ա. Գիգոյանը՝ ընդգծելով, որ արտահանման ծավալների վրա ևս կազդի պանրի քիչ լինելը, ծավալների տատանում կլինի։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ