10:50 , 11 նոյեմբեր, 2017
«Ժամանակ»-ի զրուցակիցն է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր էդմոն Մարուքյանը: Ներկայացնում ենք հատված:
-Պարոն Մարուքյան, ի՞նչ եք կարծում՝ նոյեմբերի 24-ին Հայաստան- ԵՄ շրջանակային համաձայնագիրը կստորագրվի՞: Դեկտեմբերի 1-ին Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ խորհրդարանական լսումներ կանցկացվեն: Իշխանությունը նշում է, որ հայկական կողմը լիովին պատրաստ է, և որ գնդակը ԵՄ դաշտում է:
-Այս պահին Եղած տեղեկատվությունն այնպիսին է, որ որևէ խնդիր չկա ստորագրման հետ կապված: Ե՛վ եվրոպական կողմը, և՛ հայկական կողմն արդեն հաստատել են, որ ստորագրվելու է փաստաթուղթը նոյեմբերի 24-ին: Մեզ համար կարևորն այն է, որ շրջանակային համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերի 24-ին, միայն հայտնի չէ, թե Հայաստանի կողմից ով է լինելու՝ ԱԳ նախարա՞րը, թե՞ Նախագահը:
-Այս ընթացքում մտահոգություններ են հնչում, որ եթե անգամ ստորագրվի այս համաձայնագիրը, իշխանությունն ի վիճակի չի լինի այն կյանքի կոչել: Ի՞նչ եք կարծում, ընդդիմությունը կկարողանա վերահսկող դերակատարություն ունենալ:
-Համաձայնագրի կյանքի կոչումը բոլորիցս է կախված՝ թե՛ ընդդիմություն՝ նաև քաղաքացիական հասարակության մարմիններից, թե՛ որքան ենք մենք պահանջատեր, որքանով ենք մենք տեղյակ և որքան կարող ենք ուժ կուտակել դրանք իրագործելու համար: Ես ձեզ վստահեցնում եմ, որ «Ելք» դաշինքն ամեն բան անելու է, որ խնդիրները հերթականությամբ դնենք մեր առաջ և լուծելով գնանք: Այսինքն՝ համաձայնագրով Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունները մեզ համար մեխանիզմներ են, որոնց մենք հետևողականորեն հետևելու ենք, որ դրանք կյանքի կոչվեն և իրագործվեն»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: