Պեսկովն ասել է` ինչի մասին են զրուցել Պուտինը և Թրամփը


10:30 , 11 նոյեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Արդեն տեղեկացրել ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շփվել են Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակներում:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահները հավանության են արժանացրել Սիրիայի հարցով համատեղ հայտարարությունը. հայտնում է Интерфакс-ը:

Ըստ Պեսկովի` հայտարարությունը պատրաստվել է երկու կողմից փորձագետների կողմից և վերջնականապես հաստատվել ԱՄՆ և ՌԴ ԱԳՆ ղեկավարենրի կողմից:Փաստաթուղթը հատուկ պատրաստվել է` Վիետնամում նախագաների հանդիպման հետ կապված: