«Հրապարակ». Կարեն Ավագյանն իր երիտհանրապետականների հետ վերջին օրերին քեֆ-ուրախությունների մեջ է. փարթիներ է կազմակերպում


09:30 , 11 նոյեմբեր, 2017

«Մինչ հարյուրավոր ուսանողներ փողոցում իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ընդդեմ տարկետման իրավունքի վերացման, ՀՀԿ-ի հավերժ երիտասարդ, Երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանն իր երիտհանրապետականների հետ վերջին օրերին քեֆ-ուրախությունների մեջ է։ Երիտասարդության տոնի առիթով Ավագյանը փարթիներ է կազմակերպում, երեկ էլ մեծ շուքով կազմակերպված միջոցառման ժամանակ, որին մասնակցել են նաև շոուբիզնեսի ներկայացուցիչներ, պարգևատրել է ոմանց։ Մանկավարժական համալսարանի լավագույն ուսանող մի աղջիկ, օրինակ, կմեկնի Մոնտենեգրո»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: